Տարբեր գնահատականներով դա 22-40 տոկոսի սահմաններում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ստվերային տնտեսության կոնկրետ վերլուծություններ տարբեր գերատեսչություններ իրականացրել են: Իրականում գնահատականը պետք է իրականացնի վիճակագրական ծառայությունը՝ իր գործիքակազմի միջոցով: Ստվերը գոյանում է այնտեղ, որտեղ չկա փաստաթղթավորում, չկա բիզնեսի գրանցում»,-ասաց Անանյանը՝ հավելելով. «Մենք պետք է ապահովենք, որ չգրանցված բիզնեսներ չլինեն, եւ ցանկացած գործունեության ոլորտում բոլոր օղակներում բոլոր գործարքները պետք է փաստաթղթավորվեն: Դրանով պայքարում ենք ստվերի դեմ»:

Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ որոշ սուպերմարկետներում մսամթերքի գները կտրուկ բարձրացան, ապա շատ արագ իջան, ՊԵԿ նախագահն ասաց. «Մենք չենք միջամտում գներին, եթե դրանք օբյեկտիվ բարձրանում են, թող բարձրանան: Բայց եթե արհեստականորեն գինը բարձրանա, հարեւան տնտեսվարողները նույն ապրանքն ավելի էժան կվաճառեն եւ գին բարձրացնողը կտուժի»: Նրա խոսքով, եթե հիմա այդ տնտեսվարողները մսի գները բարձրացնեն այն չափով, որ չափով դա պայմանավորված է ԱԱՀ վճարելով, ինչն առաջ չեն վճարել, ապա դա կլինի հասկանալի գնաճ: