Ամերիկյան Օկոի քաղաքում (Ֆլորիդա նահանգ) ալիգատորը հարվածել է ոստիկանի գլխին եւ նրան գետնին տապալել, փոխանցում է Lenta.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ֆլորիդա նահանգի ձկնային եւ բնական պաշարների պահպանության հարցերով հանձնաժողովի աշխատակիցները բռնել եւ կապկպել են քաղաքի փողոցներում շրջող երկու մետր երկարությամբ սողունին։ Մեքենայի բեռնախցիկում տեղավորելիս ալիգատորը փորձել է դուրս պրծնել։ Նա կտրուկ հարվածել է ձկնորսներից մեկին եւ գետնին տապալել։ Տղամարդը ուշագնաց է եղել, իսկ սողունին գետնին են նետել։

Սակայն փոխուստի փորձը տապալվել է՝ կապկպված ալիգատորին վերադարձրել են բեռնախցիկ եւ տարել։ Տուժողն ուշքի է եկել, նրա հետ ամեն ինչ կարգին է։