Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կազմակերպելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամենից առաջ կցանկանայի երաշտագիտություն հայտնել ձեզ Սինգապուր այցի համար։ Եվ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ դիմեցիք մեզ գագաթնաժողովը կազմակերպելու խնդրանքով»,-պատասխանել է Սինգապուրի վարչապետը։
Սինգապուրի ԱԳՆ տվյալներով, Լի Սյան Լունը եւ Կիմ Չեն Ընը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Կորեական թերակղզում իրավիճակի զարգացումը: Սինգապուրի վարչապետը ողջունել է գագաթնաժողով անցկացնելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ որոշումը։











