Զարմանահրաշ դեպք է տեղի ունեցել Մարնեուլի քաղաքում՝ տեղական թռչնաֆաբրիկայի մոտ տեղակայված աղբավայրում հարյուրավոր ճտեր են ձվերից դուրս եկել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ձեռնարկության աշխատակիցները նետել էին հավի ձվերը՝ ենթադրելով, որ դրանց ժամկետն անցել է։ Մի քանի օր անց ճտերը ծածկել են աղբավայրի տարածքը։
Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը լրագորղներին պատմել է, որ տեղի բնակիչները ճտերին տարել են իրենց տներ։
«Որքանով տեղյակ եմ՝ նրանք մտածել են, թե ձվերը փչացած են։ Արդյունքում դրանք հայտնվել են քարքարոտ վայրում, որտեղ միշտ տաք է։ Ուստի, շատ ճտերի հաջողվել է ողջ մնալ»,-ասել է Աբազովը։











