Սոցիալական ցանցում են հայտնվել Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի սարսափելի կադրեր։

Տեսանյութում դաստիարակչուհին նախ հարվածում է երեխային, ապա նրան պատին հրում։ Միջադեպը տեղի է ունեցել Kids Studio մանկապարտեզում։ Մանկապարտեզում պնդել են, որ դաժան վերաբերմունքի փաստեր չկան, բայց դրա հետ մեկտեղ դաստիարակչուհին հեռացվել է։

Ընդ որում, այնտեղ առավել անհանգստացած են ոչ թե երեխաների նկատմամբ վերաբերմունքով, այլ այն հանգամանքով, թե ինչպես  է այն հասանելի դարձել հանրությանը։