Կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված իրացվողի ու ներմուծողի համար: Այս մասին այսօր՝ հունսիի 12-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծիծը ներկայացնելիս նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, ըստ այդմ իրենք կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:

«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի, բրենդիի, դրանց սպիրտի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ են ստեղծում շշալցված կոնյակ եւ կոնյակի սպիրտ իրացնող եւ ներմուծող մեծ եւ փոքր ընկերությունների համար: Իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 միլիոն դրամ տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ մեծ չափերի է հասել կոնյակի սպիրտի ներմուծումը:

Նախագծով առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել, դրանք  սահմանել իրացվող մեկ լիտրի 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով՝ ըստ տարիքային խմբերի: