Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեն հունվարի 24-ին հանդիպել եւ առանձնազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության եւ խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը երկու երկրների զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ոլորտում:

Հունվարի 25-ին վրացական պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Նոդար Խարշիլաձեին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: