ԱՄՆ-ում իրականացված մի հետազոտության համաձայն, սոցիալական կայքերը փոխում են կնոջ եւ տղամարդու սեռական կյանքը եւ արագացնում ծանոթացող զույգերի միջեւ սեռական կապի հաստատումը։
Ամերիկյան Shape եւ Men’s Fitness ամսագրերի համար 1200 կնոջ եւ տղամարդու շրջանում անցկացված սոցհարցումը հետաքրքիր արդյունքներ է գրանցել։ Դրանցից մեկն այն է, որ ինտերնետի միջոցով ծանոթացող զույգերն ավելի արագ են սկսում սեռական կյանքը։
Ամեն 5 կնոջից 4-ը եւ ամեն 5 տղամարդուց 3-ը նշել են, թե Facebook-ի միջոցով զրուցակցի հետ ծանոթանալուց հետո իրենք սպասվածից ավելի շուտ են սկսել սեռական կապը։
Ուսումնասիրության մեջ նշվել է նաեւ, որ տղամարդկանց եւ կանանց մեծ մասը իրենց զուգընկերների հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո էլ չեն հեռացնում նրանց Facebook-ում իրենց ընկերների ցանկից։ Հարցման մասնակից կանանց 81 եւ տղամարդկանց 72 տոկոսը խոստովանել են, որ կանոնավոր հետեւում են իրենց նախկին զուգընկերոջ էջերին:




























