Ռուսաստանը մտադիր է փոխհարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ՝ վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի հետ փոխհարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ կկառուցվեն այն  սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են երկկողմ փաստաթղթերում», - ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: