Բրիտանական ավտոարտադրող Aston Martin-ը ներկայացրել է նոր սպորտային մեքենա, որը շուկայում կհայտնվի նոր DBS Superleggera անունով:

Նորույթի վաճառքը նախատեսվում է սկսել մինչեւ այս տարվա վերջ: Գինը սկսվում է 255 հազար եվրոյից: Ապրանքանիշի մոդելային շարքում DBS Superleggera-ն կզբաղեցնի Vanquish S սպորտային ավտոմեքենայի տեղը, հայտնում է Autonews-ը:

DBS Superleggera-ն կառուցվել է DB11 մոդելի հիման վրա եւ հագեցվել 5.2 լիտր ծավալով, 725 ձիաուժ V12 բենզինային շարժիչով 8 աստիճանի ավտոմատ փոխանցման տուփի հետ միասին: Մեքենան տեղից 3.4 վայրկյանում մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում: Առավելագույն արագությունը 339կմ/ժ է: