Եգիպտոսում կրքերը չեն հադարտվում։ Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն զանգահարեց մեր կայքի Եգիպտոսի ընթերցող, Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս Անժելա Հարությունյանը եւ տեղեկացրեց, որ մարդիկ կրկին դուրս են գալիս բողոքի ցույցերի։ Ըստ նրա՝ ցուցարարները պահանջում են, որ երկրում սոցիալական արդարություն հաստատվի, նոր աշխատատեղեր բացվեն, մարդկանց քաղաքական իրավունքներն ավելացվեն, եւ բարենորոգումներ իրականացվեն կրթական համակարգում։
«Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանվում եւ մեկնաբանվում է սոցիալական կայքերում, քանի որ մյուս միջոցները սահմանափակ են գործում»,- նշեց Անժելան։
Նշենք, որ Եգիպտոսում հունվարի 25-ին սկսված բողոքի հանրահավաքները վերաճել են բախումների ոստիկանության հետ։
NEWS.am-ը շարունակելու է կապ պաշտպանել Եգիպտոսի ընթերցողների հետ, Կահիրեում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Մամուլի հրապարակումների համաձայն Եգիպտոսը լքել է նախագահ Հոսնի Մուբարաքի ավագ որդի, նախագահի ամենահավանական թեկնածու Համալ Մուբարաքը։ Նա հունվարի 25-ի ուշ երեկոյան կնոջ, դստեր հետ մեկնել է Մեծ Բրիտանիա։
Հիշեցնենք, որ բախումների հետեւանքով մոտ 200 մարդ է ձերբակալվել։ Մահացել է 1 ոստիկան, եւ երկու ցուցարար։
Նշենք, որ մոտ 8500 անդամ ունեցող եգիպտահայ համայնքն ապրում է հիմնականում Կահիրեյում։


Լուսանկարները՝ NEWS.am-ի ընթերցող Անժելա Հարությունյանի





























