Ընդդիմության կոչով հազարավոր ցուցարարներ հունվարի 27-ին դուրս են եկել Եմենի մայրաքաղաք Սանայի փողոցներ։ Նրանք պահանջում են ավելի քան 20 տարի շարունակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալի Բդալլի Սալեհի հրաժարականը։

Փաստորեն, սոցիալ-տնտեսական վատ վիճակով պայմանավորված դժգոհության հզոր ալիքը  Եգիպտոսից եւ Թունիսից հետո հասել է նաեւ Եմեն։

Եգիպտոսում պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով ղեկավարում է արդեն երեք տասնյակ։

Եգիպտոսի դեպքերը համեմատվում են թունիսյան դեպքերի հետ, որի նախագահ Զին  ալ Աբիդին Բեն Ալին երկիրը ղեկավարում  է ավելի քան 20 տարի։