Իրավիճակն արաբական Աֆրիկայում զարգանում է դոմինոյի էֆեկտով, նախ Թունիսի իրադարձությունները, ապա Եգիպտոսը, հերթի են սպասում Եմենն ու Հորդանանը, եւ այդ ամենի պատճառը ոչ միայն աֆրիկյան երկրների, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Ընդ որում, նա շեշտել է, որ կառավարող վերնախավերի անճարակությունը՝ խնդիրները լուծելու հարցում, հանգեցնում է Աֆրիկայում եւ Մերձավո Արեւելքում իսլամական կազմակերպությունների դիրքերի ամրապնդման եւ իսլամամետ տրամադրությունների աճի:
Ընդ որում, ըստ փորձագետի, այդ միտումը ակտիվացել է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի միջամտությունից, տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու փորձերից հետո, ինչը մերձավորարեւելյան տարածաշրջանում իսկական քաոս է ստեղծել՝ սադրելով իսլամամետ տրամադրությունների աճ:
Միեւնույն ժամանակ Արեշեւը նկատել է, որ իրավիճակն արաբական Աֆրիկայում ազդում է ոչ միայն մերձավորարեւելյան տարածաշրջանի, այլեւ հարեւան տարածաշրջանի այլ երկրների վրա: « Համաշխարհային քաղաքականությունը պետք է նոր մոտեցումներ մշակի այդ բարդ տարածաշրջանում խնդիրների լուծման համար»,- ասել է փորձագետը:





























