Հուլիսի 9-ից մինչ օրս ՊԵԿ-ում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով, պետական բյուջէ է վերականգնվել 2,5 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պետությանը հասցված 20 մլրդ 622 մլն դրամի մասին, որից այդ պահի դրությամբ բյուջէ վերականգնվել էր 800 մլն դրամը, իսկ այսօր այդ թվիը հասել է 2,5 մլրդ-ի:
«Եթե հիշում եք, 800 մլն էր մուտքագրվել: Մոտ օրերին նորից մուտքագրումներ կլինեն»,-ասաց Անանյանը:
Հարցին, թե մուտքագրումները կապահովվեն նոր բացահայտումների ընթացքո՞ւմ, Անանյանը պատասխանող, որ նոր բացահայտումների լինելու դեպքում կտեղեկացնենք հանրությանը, եթե լիազորված լինեն դա անել:











