Բրիտանական Maplecroft ընկերության «Քաղաքական ռիսկերի ատլաս-2011» վարկանիշային սանդղակում Հայաստանը բարձր ռիսկի երկրների շարքում է: Նույն գնահատականն են ստացել նաեւ Ադրբեջանը, Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Վրաստանն ու Թուրքիան միջին ռիսկի երկրների թվում են: Ռուսաստանը համարվել է ծայրահեղ ռիսկի երկիր: Ցածր ռիսկի երկրներ են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ճապոնիան, Սկանդինավիայի պետությունները:
Հետազոտությունը ցույց է տալիս 196 երկրների ներդրումային ռիսկերի ինդեքսը: Այն կազմվում է հետեւյալ չափանիշներով. հակամարտություններ, ահաբեկչություն, օրենքի գերակայություն, բիզնես միջավայրի կանոնակարգվածություն, ռեսուրսների անվտանգություն, մարդու իրավունքներ, կլիմայի փոփոխություն, ենթակառուցվածք, կրություն, աղքատություն:
Maplecroft-ի ինդեքսը հաշվի են առնում ներդրում կատարող ընկերությունները:





























