Հայաստանը 2010 թ. ներմուծել է 4,1 մլն հատ ձու, որից 4 մլն-ը ներկրվել է չորրորդ եռամսյակում, ավելի ճիշտ՝ դեկտեմբերին, երբ շուկայում առաջացավ ձվի դեֆիցիտ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր՝ հունվարի 31-ին հրապարակած հաղորդագրությունից:

Սակայն նույնիսկ այդ մեծ խմբաքանակի ներկրումը իրավիճակն էապես չի փոխել՝ ձվի դեֆիցիտը վերացավ միայն Ամանորից հետո։ Նշենք նաեւ, որ 2009 թ. Հայաստանը ներմուծել էր ընդամենը 265 հազ. հատ ձու, իսկ 2008-ին՝ 1,4 մլն հատ։

Ձվի արտադրությունը 2010 թ. ունեցել է աճի միտում։ Արտադրվել է 719 մլն հատ ձու, որը 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Հետաքրքիր է, որ 2010 թ. Հայաստանը նաեւ ձու է արտահանել՝ 2,7 մլն հատ։ Աակայն այդ արտահանումները տեղի են ունեցել մինչեւ չորրորդ եռամսյակը, ուստի տարեւերջյան գնային շոկի վրա էական ազդեցություն թողնել չէին կարող։