ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում «Արցախ» թաղամասի եւ հարակից տարածքներում ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաեւ Ստեփանակերտի հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված հարցերին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է շինարարական աշխատանքների որակով եւ ժամանակին իրականացումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























