Վլադիմիրսկի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դեսպանությունը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին։ Այդ մասին  Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։

«Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,– նշվում է էջում։

Հիշեցնենք, որ Վլադիմիրի թիվ 6 ուղղիչ գաղութը գտնվում է մարզի Կովրովսկի շրջանի Մելեխովո բնակավայրում: Հովակիմյանի մահը գրանցվել է հուլիսի 6-ին, սակայն նրա ընտանիքից նրա մահը մինչեւ վերջ թաքցրել են: Մոսկվայում բնակվող ազգականներն անհանգստացել են տղամարդու առողջության համար, երբ նա հունիսի վերջին իրենց չի զանգահարել, չնայած նախկինում ամեն ամիս տուն կատարվող զանգերը բաց չի թողել: Հուլիսի 11-ի երեկոյան ազգականներն իրենք են զանգահարել գաղութ, որտեղից ասել են որ տղամարդը ողջ-առողջ է: Գոռ Հովակիմյանի մոր անհանգստությունը չի փարատվել, ուստի նա որոշել է անձամբ գնալ գաղութ՝ որդուն տեսնելու: Միայն այնտեղ են նրան հայտնել, որ որդին մահացել է:

ՌԴ-ում դատապարտված հային բանտում մահացու ծեծել են. գոտու ճարմանդով խփել են սեռական օրգաններին (ֆոտո)