2011թ առաջին ամսվա ընթացքում դոլարը Հայաստանում էժանացել է 0,12 տոկոսով (363,44-ից մինչեւ 363,02 դրամ): ԱՊՀ-ում դոլարը թանկացել է միայն Վրաստանում, Ուզբեկստանում, Բելառուսում եւ Ղրղըզստանում, իսկ մյուս երկրներում էժանացել է:
Բացի այդ, ինչպես վկայում են նախկին խորհրդային երկրների վիճակագրական ծառայությունները, 2010թ. Հայաստանում ինֆլյացիայի աճը կազմել է 9,4 տոկոս: Առաջին տեղում Ղրղըզստանն է՝ 19,2, որին հաջորդում են Վրաստանը՝ 11,2, Բելառուսը՝ 9,9, Տաջիկստանը՝ 9,8 տոկոս:
2010թ. դեկտեմբերին արձանագրված գնաճի մակարդակով Հայաստանը երկրորդն է (1,8 տոկոս) Ղըրղզստանից հետո:





























