Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է քանդել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը, որը տեղադրված է Խիրդալան քաղաքում՝ «Եգիպպոս» այգու տարածքում: Ինչպես հաղորդում  է ANS TV-ն, Մուբարաքի հուշարձանի հրապարակը շրջապատված է: Բացի արձանից՝ այգու տարաքում են նաեւ Թութմոս փարավոնի եւ այլ հայտնի անձանց արձանները:

Խիրդալանը 2008-ից եգիպտական Կալյուբեյա քաղաքի քույր քաղաքն է: Խիրդալանում այդ անունով փողոց կա, իսկ եգիպտական այդ քաղաքում՝ Ապշերոն անունով փողոց: