Apple-ն իր հավելվածներից հեռացրել է Ալեքս Ջոնսի եւ նրա InfoWars ռեսուրսից հարյուրավոր պոդկաստներ: Ջոնսը ԱՄՆ-ում դավադրության տեսության ամենահայտնի կողմնակիցներից մեկն է, հաղորդում է BBC-ն:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ այն չի հանդուրժի իր կայքերի հրապարակումներում ատելության բորբոքումը: Facebook-ը նույնպես արգելափակել է InfoWars էջը «ատելության լեզվի» օգտագործելու համար:

Երկուշաբթի՝ օգոստոսի 6-ին Spotify  սթրիմինգ ծառայությունը հաղորդել էր, որ հեռացնում է Ալեքս Ջոնսի շոուն իր պոդկաստների ցանկից: Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը շատ լուրջ է վերաբերում ոչ հանդուրժողական վարքագծի վերաբերյալ ցանկացած բողոքին:

«Երբ հայտնի դարձավ, որ Ջոնսը խախատել է Spotify-ի կանոնները, նրա մուտքը հարթակ արգելափակվեց», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: