2011 թ. հունվարը Հայաստանը սկսել է գնաճի բավական բարձր տեմպով։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ հունվարին 2010 թ. դեկտեմբերի համեմատ գնաճը 2,8 տոկոս է։ Նման բարձր տեմպը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 4,9 տոկոս գնաճով։ Ոչ պարենային ապրանքների գները եւ ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,5 եւ 0,2 տոկոսով:
Հատկանշական է, որ գների հաշվարկված մակարդակը չի ներառում ալյուրի եւ հացի թանկացումը, որ տեղի ունեցավ հունվարի վերջերին եւ Ազգային վիճակագրությունը այկն կներառի փետրվարի հաշվարկներում։




























