Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դիմել է միջազգային հանրությանը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին միջամտելու կոչով՝ հետագա ապակայունացումը դադարեցնելու համար: Այս մասին հաղորդում է« ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Wafa գործակալությունը:

«Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասն այսօր՝ հինգշաբթի օր, ուժեղացված միջազգային շփումներ է անցկացրել բոլոր  մակարդակներում` Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ իսրայելական սրումը դադարեցնելու համար»,- հայտնել է գործակալությունը` չնշելով, թե ում հետ է Աբասը բանակցել:

Ինչպես նշվում է, Աբասը «ընդգծել է այս սրմանը վտանգը եւ միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել՝ «հետագա ավերածությունն ու անկայունության» դադարեցնելու համար:

Չորեքշաբթի երեկոյան իսրայելական զորքերը Գազայի հատվածից արձակված 180 հրթիռ էին հետապնդել՝ որսալով դրանցից 30-ը եւ ի պատասխան հարձակվելով զինյալների ավելի քան 150 օբյեկտի վրա: Պաղեստինցի բժիշկները հայտնում են երեք մահացածի մասին, իսրայելական կողմից կա առնվազն յոթ վիրավոր: