«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխել ԱԺ կանոնակարգը, որով նախատեսվում է Online ռեժիմով հեռարձակել Ազգային ժողովի նիստերը՝ ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):

Դրանով, ըստ «Ժառանգության» կամբողջացվի Ազգային ժողովի գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա:

«Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաեւ` հրապարակայնության ապահովմամբ»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկրների, ինչպես նաեւ` այլ երկրների (Նորվեգիա, Շվեցարիա) խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting,  Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի լիագումար նիստերի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: