Հայաստանի տարածքում ձյան առատ տեղումները բերել են «Վերին Լարս» անցակետի ժամանակավոր փակմանը, որով էլ կատարվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նրա խոսքով, Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում անցագրային կետը մինչեւ հիմա անխափան աշխատել է, սակայն ձյան առատ տեղումների պատճառով «Վերին Լարսը» ժամանակավորապես փակվել է։ Նա նաեւ նշեց, որ անցագրային կետի բացվելը պայամանավորված է եղանակային պայմաններով։ Տոնոյանը նաեւ հայտնեց, որ ձյան տեղումների պատճառով նախօրեին փակված Սելիմի լեռնանցքը կրկին աշխատում է։