Վրաստանի իշխանությունը մտադիր է Ջավախքի տարածքի մի մասում արգելոց ստեղծել: Նշված ծրագրի նախաձեռնողներն արդեն համապատասխան օրինագիծ են ներկայացրել երկրի խորհրդարանին, որի քննարկումը տեղի կունենա մոտ օրերս:
Ըստ ծրագրի, Ջավախքի արգելոցում կներառվեն Ջավախքի ազգային զբոսայգին, Կարծախիի եւ Սուլդիի մի մասը, Խանչալիի, Բուղդաշենի եւ Մադաթափիի ճահիճները: Այս մասին հաղորդում է InterpressNews-ը:
Կառավարությունը, Ջավախքում արգելոցի տարածքում կզարգացնի տուրիզմը, եւ հույս ունի, որ այս ծրագիը ապագայում լուրջ ֆինասնսական աղբյուր կհանդիսանա:
«Պահպանելով բնական տարածքները , Վրաստանի կառավարությունը հույս ունի խթանել տուրիզմի զարգացումը, որն իր հերթին հնարավորություն կտա զարգացնել այդ շրջանները»,-նշված է օրինագծի բացատրական նամակում:





























