Ֆինն գյուտարար եւ NASA-ի նախկին ինժեներ Յաննե Կյապյուլեխտոն կառուցել է լողացող սաունա, որն էներգիա է ստանում արեւային մարտկոցներից եւ պատրաստվում է դրանով անցնել Ֆիննական ծոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Եվրո Պուլս»-ին:

Սաունան տեղակայված է հարթակի վրա, որտեղից կարելի է ջուրը նետվել ծոցում լողալու համար: Հարթակի վրա նաեւ արեւից պաշտպանվելու համար անձրեւանոց, իսկ սաունայի տանիքին՝ դիտորդական կետ: Արտասովոր լողացող միջոցը լրացնում են արեւային մարտկոցները եւ սաունան տաքացնող էլեկտրական վառարանը: Դրանք նաեւ լրացուցիչ ստվեր են առաջացնում հարթակում: