Իրանի հարավ-արեւլյան Կերման շրջանում տեղացած տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել է 2 մարդ, փլուզվել են հարյուրավոր տներ, հայտնում է Euronews-ը։
Ջրհեղեղի գոտում 116 բնակելի կետեր կան։ Ջրի տակ են անցել 6 հազար բնակելի շենքեր։ Շտապ տարհանման կարիք ունեն ամենաքիչը 1,8 հազար ընտանիքներ։
Տարերքի վայր հումանիտար օգնություն է ուղարկվել, այդ թվում՝ վրաններ, պարեն, տաք հագուստ եւ այլն։ Ջրհեղեղը քանդել է 200 կամուրջներ։
Վերջին երեք օրերին Կերմանում տեղատարափ անձրեւներ են եկել։ Նախորդ 13 տարիներին Իրանի այս նահանգում նվազագույն տեղումներ են գրանցվել։




























