Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դժգոհություն ունեին ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, ապա իրենց դժգոհությունը պետք է բարձրացնեին ԵԽԽՎ-ում եւ ամեն ինչ անեին ենթահանձնաժողովի վերաակտիվացումը կասեցնելու համար:
Այսօր՝ փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Մինսկի խումբը դժգոհել է ԵԽԽՎ ԼՂ հարցող ենթահանձնաժողովի վերագործարկման հետ կապված:
«Մի քիչ այստեղ փարիսեցիության պես բան եմ զգում»,-ասաց Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ԵԽ բյուրոյի՝ օրեր առաջ կայացրած որոշմամբ՝ վեականգնվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Հուգլա ի Կոստան, ով Դեմոկրատների եւ Լիբերալների ալյանսի խմբակցության անդամ է:




























