Այս տարի Ադրբեջանը կսկսի 120 մմ տրամաչափով ականանետերի արտադրությունը։ Այս մասին հայտնել է АPА լրատվական գործակալությունը։
Ադրբեջանցի մասնագետների կողմից կատարելագործված այս զենքն ունիվերսալ կլինի։ Այն կկրակի թե´ ռումբերով, թե´ ականներով։ Սպասվում է, որ ունիվերսալ զենքը փորձարկումից հետո կսկսի շահագործվել այս տարվա առաջին կեսից։
Մարտից Ադրբեջանը կսկսի նաեւ 82 մմ տրամաչափով М-5 ականանետերի զանգվածային արտադրությունը։ Հաղորդվում է, որ արտադրված ականանետերը կարտահանվեն մերավորարեւլյան երկրներից որեւէ մեկը։





























