Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, ով Հյուսիսային պողոտայում հայտնվել էր փողոցային երաժիշտների աջակցության ակցիայի կապակցությամբ, ոչ մի կերպ չարձագանքեց կենդանիների անօրինական վաճառքին: Ոստիկանության պետը անցավ կենդանիների վաճառողներին կողքով՝ նրանց ուշադրություն չդարձնելով:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում երեկոյան, կենդանիների վաճառք է իրականացվում: Նման առեւտուրն անօրինական է, քանի որ մայրաքաղաքում նման գործունեության  համար հատուկ տեղ է հատկացվել, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Թռչնի շուկա» (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան):

Այն բանից հետո, երբ ավելի վաղ NEWS.am-ը բարձրացրել էր Հյուսիսային պողոտայում կատուների եւ շների անօրինական վաճառքի թեման, Երեւանի քաղաքապետարանը սկսել էր այս հարցով ստուգումներ իրականացնել:

Երեւանի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ կենդանիների վաճառքը կարող է իրականացվել մասնագիտացված խանութներում, շուկաներում կամ դրա համար նախատեսված հատուկ վայրերում հատուկ անասնաբուժական վկայականի առկայությամբ: Հասարակական վայրերում կենդանիների վաճառքը արգելվում է (խանութների, այգիների, կանգառների, գյուղատնտեսական շուկաների, տոնավաճառների եւ այլն):