Հայաստանյան ֆինանսական շուկաներում պահպանվում է ամերիկյան դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը։ Ըստ կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության՝ այս շաբաթ (հունվարի 31- փետրվարի 4) արտարժույթի ներբանկային շուկայում (առեւտրային բանկերի մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում) գնվել է 68,5 մլն դոլար, վաճառվել՝ 71,4 մլն դոլար։

Չնայած այն հանգամանքին, որ ներբանկային շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է, քան դրամի նկատմամբ՝ դրամը շաբաթվա ընթացքում դրսեւորել է արժեւորման միտում։ Այսօր՝ փետրվարի 4-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 364 դրամ՝ երեկվա 365,5 դրամի համեմատ։  

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվել է 17,45 մլն դոլարի առուվաճառք։