Բրիտանիայում կոլլիի ձագ է ծնվել, որը երկու քիթ ունի: Կենդանին ծնվել է կնոջ մոտ, որը երկար տարիներ շներ է բազմացնում:

Անոմալիան շանը ոչ մի անհարմարություն չի պատճառում: Հոտառության հետ կապված խնդիրներ չկան:

Շան տիրուհին նշել է, որ առաջին անգամ է նման երեւույթի ականտես լինում, իսկ նման առանձնահատկությունը բավական հազվադեպ է պատահում: Նրա խոսքով, երբ ձագը մեծանա, նրան կարող են վիրահատել:

Բրիտանուհին հույս ունի, որ փոքրիկ թերությունը չի խանգարի շանը հոգատար տերեր գտնել: