«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպում է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ:

Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 12 քաղաքական ուժ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին: