ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինչպես եւ նախկինում պատրաստ է Իրանի հետ բանակցություններին:
«Իրանը անհանգիստ վիճակում է, նրանց մոտ կատարյալ խառնաշփոթ է», - Քուվեյթի Էմիրի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել Թրամփը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Իրանը անհանգստացած է «գոյատեւման խնդիրներով»: «Մենք կտեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ, ուզում են նրանք խոսել, թե ոչ, կախված է նրանցից, ոչ թե ինձանից: Ես միշտ հասանելի կլինեմ, բայց դա նշանակություն չունի»:
Հարցին՝ պատրաստ է նա հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Թրամփը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է: Տեսնենք»:





























