Մենք առաջադրել ենք 12 հոգու, հարցում ենք արել երեւանցիների շրջանում, տեսնելու համար, թե ով է ավելի ընդունելի, մեծամասնությունը Նաիրա Զոհրաբյանին է ձայն տվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է իր հայտնի «Նառա, սուս» արտահայտությանը, Ծառուկյանն ասաց, որ կատակ է արել, որը լրագրողները չեն ընկալել:
Իսկի հարցին, թե ինչու են միանգամից առաջադրել երկու թեկնածուի՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին եւ «Երեւանցիներ» դաշինքից՝ Արարատ Զուրաբյանին, այդ դեպքում ձայները չե՞ն կիսվի, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Գիտես ես քո չա՞փ եմ հասկանում: Հիմա ասեմ, եթե 60 տոկոսը Նաիրա Զոհրաբյանին ա ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին ա ուզում...»: Դիտարկմանը, թե այդպես չի լինում, Ծառուկյանը ժպտաց. «Կա մարդ Նաիրա Զոհրաբյանին ա ուզում, կա մարդ՝ Արարատ Զուրաբյանին ա ուզում: Թույլ տվեք, խմբակցությունը, դաշինքը այդ հարցերը կկարգավորի»:











