Երեւանի պրոբլեմները շատ են, բայց կարեւորագույն խնդիրները 5-ն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթողը հենց հաջորդ օրվանից պետք է այդ աշխատանքներն սկսի. «Առաջինը լիֆտերի հարցն է, որոնց միայն 10 տոկոսն է նոր, մնացածը վտանգավոր են: Լիֆտեր կան, որ չես ուզում ներս մտնես: Այսօր կան երկրներ, որոնք արտադրում են լիֆտեր: Լիֆտի արժեքը 15-18 հազար դոլար է: Ոչ թե նորը պետք է առնել, այլ կազմակերպության հետ պայմանագիր կապել, որ վերանորոգել, տռոսը փոխել, աբշիվկա անել, որը պիտի կազմի 800 դոլար: Կան լիֆտեր, որ ավելի լավ է ոտքով բարձրանամ, որովհետեւ չգիտեմ, որ մտնեմ դուրս կգամ, թե դուրս չեմ գա:

Քաղաքապետարանի բյուջեն 185 մլն է: Հիմա թող գան 800 դոլարով պայմանագիր կապեն, համապատասխան գան մեկ տարվա մեջ վերանորոգեն, մտնելուց հիանաս»,-հայտարարեց նա: