Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ամենամյա քաղաքական ելույթի նախօրեին Սալոնիկում սկսվել են ցուցարարների եւ ոստիկանների բախումները, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ERT-3 հեռուստաալիքին:

Ալեքսանդր Մեծի հուշարձանի հարեւանությամբ «Մակեդոնիան Հունաստանն է» հանրահավաքում, հունական դրոշներով դիմակավորված երիտասարդները քարեր են նետում ոստիկանների վրա, հարձակվում լրագրողների եւ հեռուստաօպերատորների վրա: Ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ եւ աղմկաձայնային նռնակներ է կիրառել: Մարդիկ գազից պաշտպանվելու համար դեմքը ծածկում են թաշկինակներով եւ հագուստով: