Բոլորի համար, հավանաբար, հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող ընդունվել: Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ դիտորդ երկիր:
«Դուք տեղյակ եք, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի հարաբերություններ են: Մենք ամեն օր Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներ ենք լսում: Կարծում եմ, որ սրանից է բխում այս հարցում Հայաստանի ակնհայտ դիրքորոշումը»,- նշել է Փաշինյանը:
Այսինքն՝ պատասխանն է «ո՞չ»:
Ես այդ հարցին արդեն պատասխանեցի:
Սակայն «ոչ» բառը չասացիք:
Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը ցանկանում է նման նպատակի հասնել, առաջին հերթին պետք է աշխատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:




























