Բրիտանական Vertical Aerospace ընկերությունը իրականացրել է ուղղահայաց մեկնարկով եւ վայրէջքով էլեկտրական թռչող սարքի առաջին փորձարկումները: Ապագայում ընկերությունը նախատեսում է դրա հիմքի վրա անօդաչու թռչող տաքսի ստեղծել քաղաքների միջեւ թռիչքների համար, հաղորդում է N + 1-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Սարքը հենվում է երեք անշարժ շասսիների վրա եւ 750 կգ քաշ ունի: Առաջին նախատիպը օդում կարող է գտնվել մոտ 5 րոպե եւ ժամում մինչեւ 80 կմ արագություն զարգացնել:











