Մոլորակի վրա մեծությամբ երկրորդ ձուկը՝ հսկա շնաձուկը կարող է ջրից դուրս ցատկել 5 մ/վ արագությամբ։ Սա ավելի արագ է, քան մեծ սպիտակ շնաձկան ցատկի արագությունը, փոխանցում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով Biology Letters-ը։

Բրիտանիայից, Իռլանդիայից, ՀԱՀ-ից եւ Իսրայելից ծովային կենսաբաները Բելֆաստի համալսարանից Ջոնաթան Հաութոնի ղեկավարությամբ հսկա շնաձկան ցատկի 27 տեսանյութ եւ մեծ սպիտակ շնաձկան ցատկի 27 տեսանյութ են նկարահանել, ապա վերլուծել են բարձրությունն ու արագությունը։

Պարզվել է, որ հսկա շնաձկները փոքր-ինչ ավելի արագ են ցատկում, քան սպիտակները։ Գիտնականները ենթադրում են, որ սա պետք է նրանց զուգընկեր գտնելու եւ մակաբույծներից ազատվելու համար։