Ճապոնական Nissan-ը ներկայացրել է կցասայլով Navara Dark Sky կոնցեպտուալ մեքենա, որի մեջ ներկառուցվել է PlaneWave աստղադիտակը, հաղորդում է HighTech-ը՝ հղում անելով Engadget-ին:

Ավտոմեքենան եւ աստղադիտակը մշակվել են ընկերության կողմից Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ միասին: Լույսի աղտոտումը նվազեցնելու համար կցասայլը PlaneWave-ի հետ կարմիր լույս է արձակում, իսկ ProPilot համակարգը թույլ է տալիս ամենահարմար վայրն ընտրել երկնային մարմինների դիտարկման համար:

 Աստղադիտակը հագեցած է երկու մարտկոցով եւ կարող է հավաքված տվյալները փոխանցել Wi-Fi ցանցի միջոցով: Կայունացման համակարգը թույլ կտա պահպանել սարքի աշխատունակությունն անգամ  վատ ճանապարհով անցնելուց հետո: