Ադրբեջանում ռուսական անկլավ հանդիսացող Ղրաղ-Ուբա ավանի բնակիչները փետրվարի 8-ին հանրահավաք են անցկացրել Մախաչկալայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հանրահավաքի մասնակիցների խոսքով, Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են իրենց իրավունքները, պահանջելով պարտադիր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ սպառնալով հակառակ դեպքում վտարել երկրից՝ առանց ունեցվածքի եւ հողերի համար փոխհատուցման:
Այս բնակավայրը 1954-ին ժամանակավորապես տրվել էր Դաղստանին: ԽՍՀՄ փլուզումից հետո բնակավայրը դարձավ Ռուսաստանի անկլավ Ադրբեջանի կազմում, սակայն 2004-ին ավարտվեց այդ տարածքը Դաղստանին տրամադրելու ժամկետը եւ հիմա Ադրբեջանը հավակնում է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ:
«Պետական սահմանի մասին համաձայնագրում հիշատակում չկա անկլավի մասին: Ադրբեջանում բոլոր բնակավայրերը մեր երկրինն են, իսկ ՌԴ տարածքի բնակավայրերը՝ մեր հարեւաններինը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը:



























