Իրանի հարավային Ախվազ քաղաքում՝ ռազմական շքերթի ընթացքում, ահաբեկչության ժամանակ զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում` լրագրող, 21 մարդ վիրավորվել է,  հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Tasnim գործակալությանը եւ տեղական պաշտոնյային:

Ավելի վաղ այն հաղորդել էր, որ հարձակման զոհ է դարձել ԻՀՊԿ-ի առնվազն 8 զինծառահող:

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի մասը ծանր վիճակում են:

Գործակալության տվյալներով, ընդհանուր չորս հարձակվող է եղել: Նրանցից երկուսը չեզոքացվել են, մնացածին հաջողվել է ձերբակալվել:

PressTV հեռուստաալիքի հաղորդմամբ, մարդկանց վրա կրակել են զինված անհայտ անձինք, ովքեր ամբիոնի հետեւում են եղել:

Իրանում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է տեղի ունեցել