Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Ահվազ քաղաքում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված 22 անձանց կալանավորման մասին, ինչի արդյունքում 25 մարդ էր զոհվել, հայտնում է Tasnim-ը:

Ոստիկանության ստուգումների ընթացքում առգրավել է զինամթերք, ռազմական տեխնիկա եւ հաղորդակցության միջոցներ:

Նախարարությունը հայտարարել է, որ  ահաբեկիչները կապված էին «Թաքֆիրի անջատողական խմբավորումների հետ»՝ արաբական երկրների հովանու ներքո: Նշվում է, որ պարզվել են ահաբեկչական հարձակման օտարերկրյա հովանավորներն ու ոգեշնչողները: