Շաքարավազի համաշխարհային գները այս տարի հասել են վերջին 30 տարում իրենց առավելագույն մակարդակին։ Natural News-ի փոխանցմամբ՝ դրա պատճառը շաքարի հումքի հիմնական մատակարար հանդիսացող Բրազիլիայում շաքարեղեգի բերքի մեծ կորուստներն են։ Փոթորիկների ու առատ տեղումների պատճառով ոչնչացել է բերքի մոտ մեկ երրորդը։
Փորձագետների կարծիքով՝ անգամ եթե բերքը հաջողվի պահպանել, գինը միեւնույն է կշարունակի աճել։ Խնդիրն այն է, որ ժամանակակից կլիմայի պայմաններում շաքարի արտադրությունը, որը պահանջում է բերքատու հողերի մեծ տարածություններ եւ ջրի մեծ քանակություն, դառնում է ավելի ծախսատար։
Լոնդոնի LIFFE բորսայում սպիտակ շաքարի 1 տոննան փետրվարի 8-ին վաճառվել է մինչեւ 795 դոլարով, սակայն առեւտրային նստաշրջանը փակվել է 768-ով։
Նյու Յորքի ICE բորսայում շաքարի հումքի 1 ֆունտը (0,4535 կգ) վաճառվել է 32,64 ցենտով;
Նման բարձր գներ գրանցվել են միայն 1981 թ.։




























