«Հյուսիսային հոսք 2» գազատարը կարեւոր նշանակություն ունի Գերմանիային էներգակիրների մատակարարման հարցում, եւ Ռուսաստանն էլ հանդիսանում է անվտանգ ու հուսալի մատակարար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայում էներգետիկայի հարցերով պետական քարտուղար Թոմաս Բարեյսը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը խնդիրներ ունի, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Գերմանիայի համար Ռուսաստանը միշտ եղել է գազի հուսալի եւ անվտանգ մատակարար»,- հայտարարել է Բարեյսը՝ Bloomberg NEF Future of Energy-ի գագաթաժողովում։
Նրա խոսքերով՝ «Հյուսիսային հոսք 2»-ը պետք է իրականացվի, քանի որ գազատարն ապահովում է Եվրոպայում էներգամատակարարումը։



























