Եվրամիության գլխավոր կարգավորիչը, տվյալների պաշտպանության իռլանդական կոմիտեն (IDPC), Facebook սոցիալական ցանցից տվյալների արտահոսքի վերաբերյալ հետաքննություն է սկսել, որի արդյունքում հարձակվողները կարողացել են մուտք գործել 50 միլիոն էջերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հետաքննության ընթացքում կստուգվի Facebook-ի պարտավորությունների կատարումը համապատասպան տեխնիկական եւ կազմակերպչական միջոցների ներդրման առնչությամբ, որոնք ապահովում են մշակման մեջ հայտնված անձնական տվյալների անվտանգությունը», — նշվում է փաստաթղթում:
Մինչ այդ, ինչպես նշում է Guardian թերթը, եթե պարզվի, որ Facebook-ը խախտել է կանոնները, նրան մինչեւ 1.63 մլրդ դոլար տուգանք է սպառնում:
Օգտատերերի էջերի վրաա հարձակվելու խոցելիությունը ինժեներները հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին: Այս արտահոսքը դարձել է սոցցանցի պատմության մեջ ամենազանգվածայինը:




























