Ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի  18-ամյա Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: