Google ընկերությունը թողարկել է Voice Access հավելվածը, որը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով կառավարել Android պլատֆորմով բջջային սարքերը: Հավելվածը կոչված է հեշտացնելու բջջային հեռախոսի օգտագործումը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Voice Access-ը օգտատերերին թույլ կտա ձայնային հրամանների միջոցով եւ առանց ձեռքերն օգտագործելու տեքստեր ստեղծել եւ խմբագրել, մի հավելվածից մյուսին միանալ, հավելվածների ներսում սեղմել «կոճակները» եւ սքրոլել:

Հավելվածը հասանելի Է Google Play խանութում՝ անգլերենով, մշակողները նախատեսում են ապագայում ավելացնել այլ լեզվական տարբերակներ: